Մատչելիության հղումներ

Ըստ ռուսական կողմի, ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Կրասնոդարում վնասել է երկու նավ


Ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Սև ծովի ափին վնասվել են երկու նավ և երկու նավամատույց, ինչպես նաև հրդեհ է բռնկվել տեղի գյուղերից մեկում։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով տարածաշրջանային իշխանություններին։

Կրասնոդարի մարզի օպերատիվ շտաբը Telegram-ում նշել է, որ Սև ծովի Վոլնա տերմինալում գտնվող նավերի անձնակազմը տարհանվել է։

Իշխանությունների տեղեկություններով՝ վնասների հետևանքով առաջացած հրդեհը տարածվել է մոտ 1,500 քառակուսի մետր տարածքի վրա։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG